Чт. Фев 29th, 2024

Հրապարակի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին են ձերբակալել այսօր: Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։

Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։

Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից հետո։

Նշենք, որ երկար ժամանակ է Գալեյանին  քաղաքական իշխանությունները հետևում են։

Գալեյանը շատ անգամ է հայտնվել իրավապահների տեսադաշտում։ Վերջին դեպքը կապված էր ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործի հետ։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր