Пн. Фев 26th, 2024

Հակակառուպցիոն կոմիտեն «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի «Ձորահէկ»-ի հայտնի քրեական գործով ուշագրավ որոշում է կայացրել:

Մասնավորապես Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ասել է, թե նախաքննական մարմինը գրեթե երկու տարի քննեց գործը ու նոր հասկացավ, որ պաշտպանության նախկին նախարարը դեպքի հետ կապ չունի, տեղեկությունը հատատեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցննեք,  որ ArmLur.am-ը գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Արդյունքում գործը ուղարկվել էր դատախազություն, որը հետ է վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը:

Ասել է թե՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն չի իրականացրել, եւ դատախազը որոշել է քրեական գործը կրկին ուղարկել հետ՝ ՀՔԾ ներկայիս հակակռուպցիոն կոմիտե նոր քննություն իրականացնելու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով՝ առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր