Чт. Фев 29th, 2024

Գյումրի-Լանջիկ ճանապարհին 11 հոգու կյանք խլած ողբերգական դեպքից օրեր առաջ՝ օգոստոսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում անդրադարձել էր  ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների խնդրին և կոնկրեետ պատասխանատուների անուն-ազգանուններ էր պահանջել:

Ու մինչ Նիկոլ Փաշինյանն անուն-ազգանուն է պահանջում, այս նիստից հետո կոնկրետ պատասխանատուները քայլեր չիրականացրեցին, այդպես էլ իրենց աշխատասենյակից դուրս չեկան ու տեղի ունենցավ ողբերգական դեպք, որը խլեց 11 հոգու կյանք, իսկ ահա 6 անձ գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Կոնկրետ «Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում, որտեղ բախվել են Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը, որեւէ գծանում չկա: Վարորդներն ահազանգում են մայրուղու լուսավորության բացակայության մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր