Пн. Фев 26th, 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։

«Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են»,- ասվում է հաղորդագրությունում:

Նյութի աղբյուր