Пн. Фев 26th, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում եւ տնտեսական կապերի ամրապնդումը։

Քննարկվել է նաև իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում եւ ընդհանրապես Արցախի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն իրագործելու կարեւորությունը։

Նյութի աղբյուր