Сб. Апр 20th, 2024

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.15-ին, Նոր Արեշում միմյանց են բախվել «Նիսանն» ու «Միցուբիշին»։ Վերջինիս ուղևոր 63-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ չորս հոգի տեղափոխվել են բուժօգնության։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 11.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 344-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի հատվածում, միմյանց են բախվել երկու «Օպել» և մեկ «Հունդաի»։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «սրունքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 19.15-ի սահմաններում, վարելով «ՎԱԶ-2107»-ը, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, նա բախվել է 33-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-53»-ին:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի 1,5 կմ-ին, կորցնելով կառավարումը, 39-ամյա վարորդի «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

***

Սեպտեմբերի 9-ի կեսգիշերին 30-ամյա մի կին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, «Նիսանով» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ճանապարհի հանդիպակաց հատվածում, ինչի հետևանքով ինքը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Մերսեդես» և մեկական «Ֆորդ» ու «Աուդի»։ Երկու վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել է Ստեփանավանի քննչականբաժին։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17․00-ին, Աբովյան-Արզնու խճուղում միմյանց են բախվել «Օպել» ու «Ֆոլքսվագեն Գոլֆը»։ Վերջինիս վարորդը և ուղևորը դիմել են բուժօգնության։ Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-2107» -ը ։ Վերջինիս վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին միմյանց են բախվել «Ֆոլքսվագենն» ու «ՎԱԶ-21063» -ը ։ Վերջինիս երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Նյութի աղբյուր