Чт. Фев 29th, 2024

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի անտառպարկ տարածքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել թիվ 9 և թիվ 11 ՀՓՋ-ներից 1-ական մարտական հաշվարկ և ԵՓՎ ՀՓԱԿ հերթապահ խումբը։

Դեպքի վայրում այս պահին աշխատում է անտառտնտեսության 15 աշխատակից։ Տեղում հաստատվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Մեկնել է ևս 2 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։

«Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Նյութի աղբյուր