Вт. Мар 5th, 2024

Սեպտեմբերի 9-ին` ժամը 16։09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Մ․) և «VAZ» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը՝ տուժած Հ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նյութի աղբյուր