Вс. Апр 21st, 2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Խոսելով Արցախում ընտրությունների մասին, Էրդողանը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ ունենա Փաշինյանի հետ։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում ճիշտ քայլեր չեն իրականացվում, և դա չեն հանդուրժի նաև ԵՄ անդամ երկրները․ «Վաղը կայանալիք բանակցություններում մենք պարոն Փաշինյանին կասենք, որ նման ընտրություններ ընդունելը բացարձակապես անհնար է. Արևմտյան երկրները և մյուսները, ում հետ մենք հանդիպել ենք նախկինում, չեն ընդունում այս ընտրությունները, այդպես չի լինելու, դրանք ընտրություններ չեն»,-ասել է Էրդողանը։

Նյութի աղբյուր