Чт. Фев 29th, 2024

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևաի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում նախընտրական վիճակից օգտվողներին, ովքեր փորձում են տարատեսակ ինքնակամ շինություններ կառուցել։

«Նախընտրական շրջանում Երևան քաղաքում փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել տարբեր ինքնակամ շինություններ կառուցելու համար։ Մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ։ Ոչ միայն պետք է կասեցվի դա, այլև պետք է քանդվի, ու՝ մաքսիմալ արագ»,- նշել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանի խոսքով՝ օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել են 31 քանդման աշխատանքներ, որոնցից 8-ը բենզալցակայաններ են։

«Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Այս պահին սկսում ենք Արամի 60 հասցեում իրականացնել քանդման աշխատանքները»,- նշել է նա։

 

Նյութի աղբյուր