Вс. Апр 21st, 2024

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է, հայտնում է Գ․ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ռոբերտ Թ-ն է, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։