Чт. Фев 29th, 2024

Իրանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս. այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քենանին՝ պատասխանելով սեպտեմբերի 9-ին Արցախում անցկացրած նախագահի ընտրության մասին հարցին, փոխանցում է MehrNews-ը:

«Իրանի դիրքորոշումը հստակ է, կայուն և թափանցիկ: Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի տարածքի վերաբերյալ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և այս տարածաշրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն և ապահովվեն ներսում. սա մեր հստակ դիրքորոշումն է: Մենք միշտ ընդգծում ենք երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և լարվածություն ստեղծող գործողություններից զերծ մնալու կարևորությունը»,- ասել է Քենանին։

ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։