Чт. Фев 29th, 2024

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ: «Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահը։

Խոսելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին իրադարձությունների մասին, որոնք ոմանք բնութագրում են որպես ճգնաժամ և հետընթաց, Պուտինը համաձայն չէ նման մեկնաբանության հետ։  «Չեմ կարծում, որ շրջադարձ կա, մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում», – ասել է ՌԴ ղեկավարը։

Միջոցառման վարողի հարցին  մասին, թե արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարել է իրեն, Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:
«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- նշել է ՌԴ նախագահը։

Նյութի աղբյուր