Сб. Апр 20th, 2024

«Հրապարակ»-ը գրում է.

Հայտնի դարձավ, որ Ակնա -Ստեփանակերտ ճանապարհն այս գիշեր բացվել է եւ ռուսական բեռնատարը հումանիտար բեռով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Վահան ջոկատի հրամանար Արթուր Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ գիշերը Ակնայի ճանապարհին հերթապահություն են իրականացրել շուրջ քսան տղամարդ, կանայք չեն եղել։

«Երկու ավտոբուսով եկել են ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատի տղաները` բոլորը դիմակավորված, հայտարարել են, որ եթե հերթապահություն իրականացնողները չբացեն ճանապարհը, ապա իրենք ստիպված են լինելու ուժ կիրառել»,-ասաց Վարդանյանը։

Գիշերը հերթապահություն իրականացնողներն իրեն պատմել են, որ ոստիկանները երկար զրույց են վարել այն մասին, որ ռուսական բեռնատարը պիտի անցնի այդ ճանապարհով, որ ռուսները միշտ պետք է անցնեն այդ ճանապարհով ու դրան այլընտրանք չկա։ Փորձեցինք կապ հաստատել հերթապահություն իրականացնող արցախցիների հետ, սակայն չհաջողվեց։ Արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովն էլ ոտքով այս պահին Ստեփանակերտից շտապում է Ակնա` տեղում հասկանալու ինչ է կատարվել։

Հիշեցնենք, որ ռուսական բեենատարն արդեն հասել է Ստեփանակերտ։