Вт. Мар 5th, 2024

Աղդամի (Ակնայի) ճանապարհով ռուսական Կարմիր Խաչի միջոցով հումանիտար բեռի Ստեփանակերտ հասնելուց 12 ժամ հետո պետք է բացվի Լաչինի միջանցքը:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, այս մասին վստահեցրել է ռուսական կողմը, որը վարում է բանակցություններ Ստեփանակերտի և Բաքվի միջև:

Հիշեցնենք՝ ռուսական հումանիտար բեռն Աղդամի ճանապարհով անցել է դեպի Ստեփանակերտ։ Ուղարկվող ռուսական կարմիր խաչի բեռնատարները մի քանի օր գտնվել են Բարդայում։ Արցախի իշխանություններն ու ռուսական կողմը ինտենսիվ բանակցություններ են վարել։