Сб. Апр 13th, 2024

Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրզանա Սպոլյարիչ Էգգերի հետ։

Ինչպես ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղարդագրության մեջ, «հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության հարցերը տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ «մարտահրավերների և հեռանկարների ֆոնին»:

Բայրամովը հայտարարել է, թե շրջափակման մասին Հայաստանի հայտարարությունները «անհիմն են» և ներկայում Լաչինի միջանցքով երկու ուղղությունով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։

Նա Երևանին մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու»համար և հավելել.

«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Ադրբեջանի օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար»:

Նյութի աղբյուր