Сб. Апр 13th, 2024

այաստանը պատրաստ է և շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, սակայն ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը կասկածի տակ դնող ցանկացած նկրտում, հայտարարություն Հայաստանի իշխանության համար կարմիր գիծ է: Այս մասին այսօր Ազգային ժողովում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը դեմ չէ Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ընդհակառակը՝ կողմ է դրան՝ համարելով, որ դա երկրի համար շատ կարևոր նախագիծ է:

« Արդյոք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր. ոչ մենք դեմ չենք, ընդհակառակը՝ հետաքրքրված ենք այդ ծրագրերով: Եվ այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում: Այսինքն՝ մենք այս բոլոր նախագծերին ոչ միայն կողմ ենք, այլ ինքներս շահագրգռված ենք այդ նախագծերի իրագործմամբ: Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլ նաև կարմիր գիծ է»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ հայկական կողմը հենց վաղը կարող է հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

Նյութի աղբյուր