Сб. Июн 15th, 2024

«Հայաստանի Եվորապական կուսակցության» ղեկավար Տիգարն Խզմալյանը  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը դեռ հստակ չի ընտրել, թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը:

«Մենք մինչև վերջերս աշխատում էին դաշինք ստեղծելու ուղղությամբ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հետ, սակայն, ցավոք սրտի նրանք չհասցրեցին վավերացնել կանոնադրությունը և դաշինք կազմել չստացվեց: Մենք մնում ենք միայնակ մեր առանձին ցուցակով:  Շտաբի դեկավար նշանակված չէ, դեռ ժամանակ ունենք որոշում կայացնելու:

Ես կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում պայքարը ընթանալու է ռուսամոլ-մուսուրմանական ուժերի և նրանց միջև, ովքեր Հայաստանը տեսնում են միացյալ Եվրոպայում, ՆԱՏՕ-ում, և մենք ներկայացնում ենք հենց այդ գաղափարախոսությունը: Մենք տեսնում ենք Հայստանը հենց Եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքում:

Ես իհարկե չեմ ուզում պիտակներ կպցնել, բայց բոլորի համար հասկանալի է, որ մեզանում կան ուժեր, որոնց աջակցությունը Ռուսաստանից է: Դա այսպես կոչված նախկիններն են, նոր ստեղծված կուսակցություններն են, որոնք սպասարկում են նույն գաղափարը: Մենք բոլորս նույն երկրում ենք ապրում, և հասկանում ենք, ով՝ ով է»:

Խզմալյանը նաև նշեց, որ դեռ հստակ որոշված չէ, թե ով է գլխավորելու ցուցակը.

«Այս հարցը դեռ քննարկման փուլում է: Կարեն Սարգսյանը մեր դաշինքի ներկայացուցիչն էր, և քանի որ դաշինք չկայացավ,  դեռ չունենք հստակ որոշված ներկայացուցիչ»-ասաց Խզմալյանը:

Մաշա Մելքոնյան

Նյութի աղբյուր