Сб. Апр 13th, 2024

Մի տղամարդու հետ եմ ծանոթացել համացանցով, դե չամուսնացած կին եմ, կարող եմ ծանոթանալ, գուցե բախտս բացվի։ Չանայծ՝ ծնողներս արդեն դեմ են, որ ամուսնանամ, ասում են՝ գնալու ես ուրիշի շորերը լվանաս, հենա մնա քո տան մեջ։ Տարիքս մեծ է, երեխա ունենալու հույս բացարձակ չկա։՝

Այս տղամարդը, ում հետ վերջերս եմ ծանոոթացել, ինձ իսկապես ուզում ա, ասեց արի ամուսնանանք, ես քեզ տանեմ մեր տուն, ծնողներիս հետ կապրենք։ Մի պահ շատ էի ուզում, արդեն պատրաստվում էի տեղափոխվել, բայց մի հարց կա, որ ինձ շատ է մտահոգում։

58 տարեկան տղամարդ է ու առավոտից երեկո ակումբներում ա անցկացնում։ Մի քանի անգամ ասեցի քո ի՞նչ տարիքն ա, որ գնում ես տենց ջահելական տեղեր, բայց ինձ էնպես կոպիտ պատասխանեց, որ էլ չեմ համարձակվում նույն բանը ասել։ Չգիտեմ արդյոք ճիշտ է նման մարդու հետ կյանք կապելը, թե՞ հրաժարվեմ այդ ամուսնությունից։