Сб. Апр 13th, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել է երեկ մասնակցել Հանրայինի կազմակերպած հեռուստաբանավեճին: Իհարկե, փաստարկն այն է, որ նա կարծում է, որ Պետրոս Ղազարյանն ի վիճակի չէ հավասար պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար, եւ բանավեճը օբյեկտիվ չի լինելու: Իրականում գուցե կա այդպիսի խնդիր, բայց բանավեճից հրաժարվելը, միեւնույնն է, լայն հանրության կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Ստացվում է, որ Հայկ Մարությանն անկարող է պաշտպանվել, ներկայացնել իր դիրքորոշումները, հակափաստարկները, մինչդեռ նրա դերասանական տաղանդը հենց այդտեղ էր պետք գալու:

Եղածն արդեն եղած է: Ամեն դեպքում, նրա կողմից դատարկ թողնված տաղավարը կնշանակի, որ Մարությանը, որ խոսում էր, թե իրեն արգելվել կամ խոչընդոտվել է իրականացնել ծրագրերը, որ շատ աշխատանքներ մնացել են կիսատ ոչ թե իր, այլ իշխանությունների մեղքով, այլեւս համոզիչ չի լինի: Նա, ի վերջո, կարող էր ողջ ճշմարտությունը իշխանության երեսով տալ հենց ուղիղ եթերում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր