Сб. Апр 20th, 2024

Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը մեկնարկել է։

Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։ Նիստի ժամանակ Բրազիլիայի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ։

«Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնավորությունը»,- հայտարարեց նա։

Իսկ Մալթայի ներկայացուցիչը նշել է. «Սննդի, վառելիքի, դեղորայքի մատակարարումը պետք է ապահովվի: Անխոչընդոտ և ազատ հասանելիությունը պետք է ապահովվի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Կոչ ենք անում Աղդամի ճանապարհը չառաջարկել որպես Լաչինի այլընտրանք: Մալթան խրախուսում է արագ հանգուցալուծում գտնելը և ողջունում ԵԱՀԿ ջանքերը: Մալթան վերահաստատում է Լաչինի միջանցքի երկկողմանի երթևեկության վերականգնումը»:

Նյութի աղբյուր