Пт. Июн 14th, 2024

Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը մեկնարկել է։

Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։ ArmLur.am-ը նիստի ժամանակ հնչած ելույթներից հատվածներ է ներկայացնում:

Մենք դատապարտում ենք, որ Լեռնային Ղարաբաղը 8 ամիս է շրջափակված է: ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանը արձակել է միջանկյալ վճիռ՝ Լաչինի միջանցքը երկկողմանի բացելու համար, պետք է կարգադրագիրը գործի.

Ֆրանսիայի ներկայացուցիչը` ՄԱԿ-ում

Շվեցարիան սատարում է խաղաղ հանգուցալուծումը: Դեղամիջոցի, սննդի պակաս կա, գոյատևելու խնդիր կա: Խնդիրը պետք է անհապաղ լուծվի: Արդարադատության միջազգային դատարանը նշել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է ապահովվի: Կոչ ենք անում ԿԽՄԿ-ին, որ մարդկանց ապահովի մատակարարումները, գտնի ելքեր: Կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել խաղաղության համար.

Շվեցարիայի ներկայացուցիչը` ՄԱԿ-ում

Լաչինի միջանցքի մասին բոլոր նամակներին հետևում ենք: Մարդասիրական իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի.

Չինաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ-ում

Մտագոգված ենք Լաչինի միջանցքի հարցով, որը մարդասիրական խնդիրներ է հարուցում: Հիմնական պարագաները չեն մատակարարվում: Միջազգային դատարանի կարգադրերը պետք է կատարվեն: Արդարադատության միջազգային դատարանը նշել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է երկկողմանի ապահովվի: Մենք վերահաստատում ենք մեր ջանքերը խաղաղության համար.

Էկվադորի ներկայացուցիչ` ՄԱԿ-ում

Նյութի աղբյուր