Чт. Фев 29th, 2024

Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախորդ խորհրդի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ ընտրվել է  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և անհիմն մերժվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծվող Մրցութային խորհուրդը ձևավորվում է Ազգային Ժողովի նախագահի կաղմից հետևյալ կարգի համաձայն՝ մեկ հոգի ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, մեկ հոգի՝ կառավարությունը, մեկ հոգի՝ փաստաբանների պալատը, մեկ հոգի՝ Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակը և մեկ հոգի՝ Ազգային Ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից։ Խմբակցությունների համար նախատեսված  տեղի համար, եթե կոնսենսուս են ունենում իրար մեջ, միանգամից թեկնածուն նշանակվում է, եթե կոսնսենսուս չունեն, ապա ներկայացնում են ԱԺ խորհրդին և խորհուրդը ընտրում է այդ թեկնածուներից մեկին և հաստատում է որպես մրցութային խորհրդի անդամ։

Ինչպես ArmLur.am-ին հայտնի դարձավ, նախորդ բոլոր դեպքերում կասկած ունենալով, որ քաղաքակլան մեծամասնությունը չի գնալու ընդդիմության առաջարկները թեկուզ մասնակիորեն ընդունելու տարբերակով, այնուամենայնիվ, «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր թեկնածուին։

Թեկնածուն պետք է բավարարի նուն պահանջները, ինչ-որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը։

Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ ԱԺ խորհրդում ՔՊ-ն ներկայացրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը նույնպես, և առանց որևէ քննադատական խոսքի և պատճառի մերժում են Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքական մեծամասնությունը Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի մրցութային խորհրդում ընդդիմության մասնակցությունը չի պատկերացնում։

Սա այն դեպքում, երբ Կառավարության կողմից իշխանության ներկայացուցիչ կա այդ խորհրդում, և՛ ԲԴԽ-ի, և՛ ՄԻՊ-ի ներկայացուցիչները ևս համարվում են իշխանություն։ Իշխանությունը ընդդիմության այդ մեկ տեղը չի կարողանում մարսել։

Էմմա Միքայելյան

Նյութի աղբյուր