Вт. Мар 5th, 2024

Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն կոչ է արել Եվրամիության երկրներին ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ առևտրից։ Այս մասին նա հայտարարել է ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ խոսքը, առաջին հերթին, էներգետիկ ոլորտում Մոսկվայի հետ փոխգործակցության մասին է։ Նրա խոսքով` տարածաշրջանային համայնքը ներկայումս պատրաստվում է ռուսական գազից լիակատար անկախացմանը, սակայն, Ռումինիայի վարչապետը նշել է, որ ԵՄ մի շարք երկրներ խնդրել են իրենց համար բացառություն անել ռուսական վառելիք գնելիս.

«Նույնիսկ բարդ տնտեսական խնդիրների լուծումները միշտ կան։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մենք արգելենք ռուսական գազի կամ ռուսական ապրանքների վաճառքը Եվրամիությանը»,- ընդգծել է վարչապետը։

Նյութի աղբյուր