Сб. Апр 13th, 2024

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պարգեւատրած զենքով ենթադրյալ սպանություն կատարողի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Աղմկահարույց սպանությունից անցել է 10 օր, սակայն սպանությոպն կատարողը չկա։

ArmLur.amգրել էր, որ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Երևանում 39-ամյա երիտասարդին սպանելու դեպքից։ Գրել էինք, որ ըստ նախնական վարկածի՝ սպանությունը եղել է խանդի հողի վրա։ Ավելին ենթադրյալ սպանողը բարերար է, եւ սպանությունը, նախնական վարկածով, կատարել է պարգևտրած զենքով։ Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ սպանողը Արցախի բնակիչ 36-ամյա Ալեքսան Սարկիսյանն է։ Նա սպանության օրը եղել է «Մերսեդես» մակնիշի 99 999 համարանիշով: Նրան 44-օրյա պատերազմից հետո «Բերետա» տեսակի ատրճանակով պարգեւտարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Shamshyan.com-ը գրել էր, որ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի,որի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 39-ամյա Արսեն Հովսեփյանն է ։ Դեպքի վայրում ոստիկանները, հետո արդեն նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ավագյանի, ավագ քննիչ Գաբրելյանի գլխավորությամբ, հայտնաբերել են 1 պարկուճ և 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին և քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ:

Դեքպի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:

Հավելենք, որ ենթադրյալ սպանություն կատարողը դեռևս հայտնաբերված չէ։

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր