Сб. Апр 20th, 2024

Սեպտեմբերի 16-ին ժամը 16:25 Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Ա.-ին (ծնված 1958 թ․) պատգարակով (մոտ 60 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքենայով (մոտ 800մ) իջեցրել և մոտեցրել են սեփական ավտոմեքենային։

Նյութի աղբյուր