Сб. Апр 20th, 2024

Մ.Նալբանդյանի անվան համար 33 դպրոցի 9/09 ընտրատեղամասում առավոտից հսկում են ՔՊ-ի և «Հանրային ձայն»-ի վստահված անձինք։

Հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Նիկողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիտորդների մասնակցությունը ավելի շատ է, քան ընտրողներինը։
Այս պահին 1743 քաղաքացուց ընտրել է 264-ը, ըստ նախագահի՝ մասնակցությունը թույլ է։

Մեր այցի պահին ֆիքսեցինք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչը գտնվում էր ընտրատեղամասում, ինչը անթույլատրելի է։

Հանձնաժողովի նախագահի հրահանգով՝  կուսակցության ներկայացուցիչը  դուրս հրավիրվեց ընտրատեղամասից։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հանրային ձայնի» վստահված անձը պահանջում է կազմել արձանագրություն, որ ՔՊ վստահված անձը հուշում է ընկերոջը՝ ում ընտրել։

Էմմա Միքայելյան

Նյութի աղբյուր