Чт. Фев 29th, 2024

Երեւանի «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը քվերարկելուց հետո ասել է, որ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, եւ ընտրությունը, բնականաբար, ոչ այնքան ավագանու է եւ քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է:

«Մարդիկ բնականաբար չեն սիրում անել ընտրություն, երբ որ ստիպված են լինում, որովհետեւ դա մեծ պատասխանատվություն է:

Եվ կարծում եմ՝ այս անցումային շրջանի պատճառն էլ այս պասիվությունն է, որն ակնհայտ է»,- նշեց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ Երեւանը պետք է գլխավորի մեր երկիրը եվրոինտեգրման ճանապարհին:

Նյութի աղբյուր