Сб. Июн 15th, 2024

《Միացյալ Հայաստան》 կուսակցության հիմնադիր֊նախագահ Երվանդ Թարվերդյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

《Ուշադիր հետևում եմ տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններին` իրենց ցուցակում իրենց ճարտարապետին, իրենց բարեկարգողին, իրենց թաղապետին կամ իրենց վերահսկողին
ընդգրկելու մասին։

Ժողովուրդ ջա’ն.

Ե՞րբ պետք է քաղաքական ուժերը գիտակցեն, որ այս քաղաքը, այս պետությունը իրենց սեփականությունը չէ’, և գիտակցեն, որ իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին։
Մենք ջարդելու ենք այդ արատավոր կարծրատիպը։

Իշխանության գալով ստեղծելու ենք հանձնաժողով` ավագանու բոլոր խմբակցությունների անդամներից, որը կքննի պաշտոնյայի յուրաքանչյուր ազատման դիմում և կբացառի` “ես քեզ հետ չեմ կարող աշխատել” կամ “դու իմ թիմից չես” լկտի գործելաոճը, որ ամեն մի արկածախնդիր ղեկավարիկ կամայականորեն չկարողանա ազդել տարիների փորձ ունեցող, կայացած մասնագետի ճակատագրի վրա։

Աշխատանքը թողնելու են միայն այդ պաշտոններում պատահաբար հայտնված ապաշնորհ անձինք։

Ցանկացած համակարգում, ցանկացած աշխատակից պետք է հնարավորություն ունենա աճել այդ ոլորտում և ցանկացածը` պրոֆեսիոնալներից, պետք է լինի ՊԱՇՏՊԱՆՎԱ’Ծ》,-գրել է նա։

Նյութի աղբյուր