Пт. Фев 23rd, 2024

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հերթական հյուրը Ջուլիետա Ստեփանյանն է։ StarNews–ը հետևել է զրույցին:

ՀՀ վաստակավոր արտիստը հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ իր մոտ հիվանդություն է հայտնաբերվել և որի համադ կատարվել է մի քանի բարդ վիրահատություն։ Հաղորդավարուհին զրույցը հենց այս կետից էլ սկսեց.
«Հիվանդությանս մասին խոսելուց առաջ կուզեի ասել, որ չկա չարիք` առանց բարիքի, շատ արագ առողջությանս հետ կապված գոծողություններ կատարվեց, բայց որ ես զուգահեռ 16 կգ նիհարեցի` դա ինձ համար ուրախություն ա։ Պատահական ստացվեց՝ ես աշխատում էի, շատ բուռն ընթացքի մեջ էի ու հանկարծ ստուգման գնացի ու իմացանք, որ կա ինչ որ մի վատ բան։ Փառք Աստծո` բարդ փուլը անցել ա, ու ես հիմա վերականգնման փուլում եմ։ Լիարժեք չեմ կազդուրվել, իհարկե ամենավատը անցել ա, բայց բուժումները շարունակվում են և ես պիտի դեռ ընդունեմ էն, ինչ երբևէ չեմ ուզել, բայց ով կուզեր, դա պիտի ընդունեմ, չեմ ուզում անունը տամ, չեմ սիրում էդ անունը։

Բժիշկս զարմացել էր, ասում էր, որ շատ բարդ վիրահատությունից հետո դեռ պոզիտիվ եմ։ Բժիշկս` Աստծո ձեռքով, արեց էդ բարդ գործողությունը, և ամեն օր հարցնում էր` ինչպես եք, ասում էի՝ լավ եմ, ասում էր, որ հնարավոր չէ այսքանից հետո ցավեր չունենամ, դե բայց ինչ ասեի…։
Ես չեմ սիրում բողոքել, այն էլ այդ հարցերում, ես միայն բողոքում, երբ ազատ եմ մնում և մի որոշ ժամանակ աշխատանք չեմ ունենում»։

Սիրված դերասանուհին նաև խոսեց այն ուժի մասին, որով անցել է այդ փուլը.

«Ես Գյումրեցի եմ, հիշում եմ երբ 10 տարեկան էի, մայրիկիս հետ եկեղեցի էի գնում ու տեսնում էի, որ իրանք չոքում էին եկեղեցում ու ինչ որ բան էին ասում, ես էլ էի չոքում, բայց չգիտեի ինչ ասեմ։ Մամայիս հարցնում էի` ինչ ասեմ, ասում էր` բալես ինչ որ սրտովդ անցնում ա, դու քո պապային ասա՝ ասում էր Աստված մեր պապան ա ու ես դրանից հետո միշտ ես Աստծուն պապա եմ ասում ու հիմա, երբ Բժիշկը վիրահատությունից հետո ասաց, որ չի հավատում, որ որևէ տեղս չի ցավում նրան ասեցի՝ գիտեք ինչիլ որովհետև դուք դա իմ պապայի ձեռքով եք արել։ Դա շատ բարդ բան էր, այնքան, որ իմ ընտանիքի անդամները շրջապատից շատ մարդիկ մտածում էին, որ վերջ, բայց ես իմ պապայի հետ շատ եմ խոսում ու գիտեի, որ լավ ա լինելու ու պիտի լավ լինի»,- անկեղծացավ Ջուլիետա Ստեփանյանը։