Пт. Фев 23rd, 2024

Հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանում կմեկնարկեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Պաշտոնական Մոսկվան արդեն մտահոգիչ է որակել ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է՝ կհետևեն իրավիճակին։

Տարբեր երկրների հետ զորավարժություններ անցկացնելը, առհասարակ՝ երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգի դիվերսֆիկացիան միայն դրական երևույթ են:
Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները ոչ թե Երևանի ու Վաշինգտոնի արդյունավետ հարաբերությունների արդյունք են, այլ ընդամենը հակառուսական հերթական ժեստ, ինչը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի վնասի և կորստի գիտակցում:

Եթե այս զորավարժություններն անվկացվեին մի համատեքստում, երբ Հայաստանը բնականոն հարաբերություններ ունենար Ռուսաստանի հետ, ապա միայն նոր անվտանգության բարձիկ կդառնային մեր երկրի համար:

Ցավոք, Փաշինյանի իշխանությունը չունի ռազմավարական մտածողություն, ինչի հետևանքով առաջիկա զորավարժությունները չեն ամրապնդելու մեր երկրի անվտանգությունը, բայց լրջագույն խնդիրներ են ստեղծելու հայ- ռուսական, հայ- իրանական հարաբերություններում: