Сб. Апр 20th, 2024

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Պորտուգալիա։

Համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում կգտնվի սեպտեմբերի 4-7-ը՝ «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Հակոբ Սիմիդյանն էլ Կանադա կգործուղվի օգոստոսի 21-28-ը։ Նա մասնակցելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեային եւ հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։

Նյութի աղբյուր