Пн. Фев 26th, 2024

ԵԽ ղեկավար Շառլ Միշելն առավոտյան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին ասել է հենց ինքը՝ Միշելը։

«Առավոտյան զանգահարել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ ապահովվի ամբողջական հրադադար և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնության հասանելիություն», – հավելել է նա։

Նյութի աղբյուր