Сб. Апр 13th, 2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Մարգարյան և ընկերներ», «Եղեգնուտ», «Մասիս Տոբակո», «Մելինե Էմիլիա», «Բրենդլիդեր Հ/Ձ», «Հրաչյա և Կարինե», «Արջաղբյուր» ՍՊԸ-ների, սեփականատերեր Փանոսյան Ղազարի, Մնջոյան Մշիրի, Հակոբյան Րաֆֆու, Ղումաշյան Սլավիկ ԱՁ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նյութի աղբյուր