Чт. Фев 29th, 2024

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։

Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

Նյութի աղբյուր