Пт. Фев 23rd, 2024

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի Արտաշատի խճուղու և երկրորդ փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշ Ա.-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 7-ամյա Անգելինա Խ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Նյութի աղբյուր