Пт. Фев 23rd, 2024

Ռուս խաղաղապահներն ուղեկցում են Մարտակերտից, Ասկերանից և Մարտունուց Ստեփանակերտ շարժվող խաղաղ բնակիչներին։

ԼՂՀ զինվորականներն օգնում են քաղաքացիներին իրերը բեռնել մեքենաների մեջ և ուղեկցել ավտոշարասյուններին: Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 190 տոննա բեռի մատակարարումը սննդով և վառելիքով Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում շարունակում են մնալ 715 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 402 երեխա։Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ ստիպված են տեղափոխվել Հայաստան։

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղի 2906 բնակիչ։
Սյունիքի մարզում գործում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընդունելության կենտրոն։ Տեղական իշխանությունները գրանցում են քաղաքացիներին և փորձում ժամանակավոր կացարան տրամադրել Հայաստանում հարազատ չունեցողներին։

Լեռնային Ղարաբաղի հայերի մի մասին տեղավորում են Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հյուրանոցներում։ Բոլոր քաղաքացիներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սնունդ, տաք հագուստ, մանկական տակդիրներ և այլն։

Օֆելյա Հովհաննիսյան

Նյութի աղբյուր