Пт. Фев 23rd, 2024

ՀՀ առողջապահության նախարարությունը Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից չորս ժամ անց է միայն որոշել մտածել վիրավորներին Երևան տեղափոխելու մասին։

Հայտնի է, որ ժամը յոթի սահմաններում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Եվ ահա Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կողմից երկու անգամ սանավիացիայի մասին հարցը բարձրաձայնելուց հետո միայն ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։

Այսինքն, Անահիտ Ավանեսյանի գլխավորած կառույցը չորս ժամ սպասել և նոր միայն հասկացել են, որ չեն կարող վիրավորներին տեղափոխել։ Իսկ ուր էին նրանք մինչ այժմ։

Նյութի աղբյուր