Сб. Апр 20th, 2024

Վառելիքի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ ունեն շտապ օգնության կարիք։ Մեր թիմերը մատակարարում են բժշկական պարագաներ ու օգնում շտապ օգնության մեքենաներով տարհանում կազմակերպել: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։
Մինչ պայթյունն արդեն իսկ տեղի հիվանդանոցներն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, իսկ պայթյունից տուժաների հոսքն էլ ավելի է սրել իրավիճակը։

«Սա ողբերգություն է հարյուրավոր մարդկանց համար, որոնք այժմ էլ տանջվում են սարսափելի այրվածքներից։ Ճգնաժամն ավելի է խորանում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով», – նշել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Արիան Բաուերը:
Միջադեպից հետո մեր բժիշկները տեղում օգնել են տուժածներին՝ ապահովելով այրվածքների վիրակապման պարագաներով ու դեղորայքով: Ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ լրացուցիչ բժշկական նյութերը տրամադրման փուլում են։

ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում որոշում կայացնողների հետ՝ բժշկական տարհանումների թիվը ավելացնելու նպատակով:
Դեռևս պայթյունից առաջ մենք ցուցակագրել էինք 60 ծանր վիրավոր հիվանդների, որոնք պետք է տարհանվեին կենտրոնական հիվանդանոցից: Այդ հիվանդներից 23-ը Հայաստան են տեղափոխվել կիրակի օրը, իսկ մյուսների տարհանումը բարդացել է տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Նյութի աղբյուր