Пт. Фев 23rd, 2024

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի դիտարկումներն Ադրբեջանի հետ կապված դժգոհությունների առիթ են հանդիսացել: Նա տարբեր հարթակներում ունեցած ելույթների ժամանակ մշտապես մեղադրել է Ադրբեջանին իր վայրագությունների համար: Դեռ 9 ամիս և ավելի տևող շրջափակման ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության նիստերի ժանանակ Ֆոլքերը հանդես էր եկել իր մտահոգություններով.

«Անհերքելի ճշմարտություն է․ ադրբեջանցի պաշտոնյաները ոչ մի առիթ, ոչ մի ձևաչափ ու հանդիպում բաց չեն թողնում՝ անհիմն մեղադրանքներ հասցեագրելու Հայաստանի հասցեին: Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր կլինի նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ՝ հաշվի առնելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացրած հարձակումը, որը հանգեցրել է Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքների օկուպացիային, այդ համայնքների բնակիչների իրավունքների լրջագույն սահմանափակումների»:

Նրա խոսքով, տարածաշրջանային անվտանգության և ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր քայլերը դեմ են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:

Այս ամենին ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է. «Մենք հաշվի ենք առել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի տեսակետը։ Տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր քայլերը՝ ներառյալ վերջին 24-ժամյա տեղական հակաահաբեկչական գործողությունները, իրականացվել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան»։

Օֆելյա Հովհաննիսյան

Նյութի աղբյուր