Сб. Апр 13th, 2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 67-րդ նստաշրջանին սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նոր անդամների ընտրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի կազմ են ընտրվել 11 նոր երկրներ՝ 2023-24թթ. ժամանակահատվածի համար:

Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան և Ադրբեջանը: Հայաստանը և Ուկրաինան ընտրվել են նոր անդամներ՝ համապատասխանաբար 94 և 79 կողմ ձայներով:

Կառավարիչների խորհուրդը, գլխավոր համաժողովի հետ միասին, հանդիսանում են ԱԷՄԳ քաղաքականության մշակման համար պատասխանատու երկու մարմինները:

Նյութի աղբյուր