Пн. Фев 26th, 2024

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: Նրան հարցրել են, թե լեհ հարձակվողը երբևէ մոտ եղե՞լ է ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն:

«Իմ քաղաքականությունն է չխոսել այն խաղացողների մասին, ովքեր ՊՍԺ-ում չեն: Բայց գաղտնիք չէ, որ Ռոբերտը ֆենոմենալ հարձակվող է։ Աշխարհի բոլոր ակումբները նայում էին նրան և ինչ-որ փուլում մտածում էին նրա հետ պայմանագիր կնքելու մասին:

Ռոբերտն այսօր «Բարսելոնայում է», և ես դա հարգում եմ: Պետք է հպարտանալ նրանով։ Այդպիսի ռմբարկուները, ովքեր գոլեր խփում էին գրեթե յուրաքանչյուր խաղում, շատ չեն: Գոլ խփող մեքենա և հիանալի տղա»,- ասել է Ալ-Խելաիֆին Meczyki.pl-ին տված հարցազրույցում:

Նյութի աղբյուր