Сб. Апр 20th, 2024

Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Նյութի աղբյուր