Сб. Апр 20th, 2024

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17։20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ժայռից ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ա․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ընկել է Հորս գյուղի «Թարդարա» կոչվող տարածքում։

Փրկարարներն իրականացնելով պարանային աշխատանքներ, տուժած՝ Ա․ Հ․-ին և իր հետ գտնվող երեք քաղաքացու դուրս են բերել ժայռոտ հատվածից։

Փրկարարներն Ա․ Հ․-ին մոտեցրել են բժշկին, ով ցուցաբերել է առաջին բուժօգնություն, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գանհատվել է բավարար։

Նյութի աղբյուր