Пн. Фев 26th, 2024

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն:

«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում:

Նյութի աղբյուր