Сб. Апр 20th, 2024

Ադրբեջանի միացումը միջազգային համաձայնագրերին կփոխվի, վերապահումներ չեն լինի։ Ադրբեջանական ԱՊԱն հայտնում է, որ այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեիդովը։

Նրա խոսքով, երկրի ինքնիշխանությունը լիովին ապահովված է.  «Մենք այլևս վերապահումներով չենք միանալու միջազգային համաձայնագրերին, սա շատ մեծ իրադարձություն է»։

Միևնույն ժամանակ նույն նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ Ադրբեջանում պետք է վերացնել բոլոր սգո օրերը։  «Հաղթած երկիրը պետք է ունենա միայն հաղթանակի օրեր։ Պետք է դիտարկել սգո օրերը չեղարկելու հարցը»,-պնդել է նա։

Նյութի աղբյուր