Вс. Апр 21st, 2024

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանպարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1984 թ.), «Opel» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1977 թ.) և «VAZ» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1981 թ.) մակնիշերի ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Ս․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նյութի աղբյուր