Пт. Июн 14th, 2024

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Նյութի աղբյուր