Сб. Апр 20th, 2024

Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Դ.-ն է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Արամ Դ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Քոչարյան փողոցի 3 հասցեում գտնվող «Լևոն Ղուկասյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման պահեստից, որտեղ աշխատանքներ կատարելու ժամանակ հեղուկների համար նախատեսված դարակաշարը կոտրվել է, հեղուկների տարաներն էլ ընկել են նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նյութի աղբյուր