Сб. Апр 13th, 2024

Հոկտեմբերի 3-ին, ժամը 17։57-ին Ճգնաժամային կառավարման

ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ–ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:

Փրկարարները երեք քաղաքացու դի մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: